Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար:

When: Back to Calendar April 11, 2013 @ 7:00 PM - 10:00 PM
Where: Armenian Church WD
3325 North Glenoaks Boulevard
Burbank,CA 91504
USA
Categories:
Board of Trustees
Community Events
Executive Board
General OIA Event
Governing Boards

Ամերիկահայ արուեստագէտները սիրիահայերին զօրակցելու նպատակով Ապրիլի 11ին կը համախմբուեն գեղանկարչական ցուցահանդէսի շուրջ, «Զօրայեան» թանգարանում: «Սիրիայում բնակուող մեր հայրենակիցների համար այս պահին չափազանց կարեւոր է բոլորիս զօրակցութիւնը: Որպէս արուեստագէտ, մտայղացայ համախմբել գործընկերներիս եւ մշակոյթի միջոցով մեր ներդրումն ունենալ սիրիահայերի համար: Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Յովնան արք. Տէրտէրեանը սիրով համաձայնեց աջակցել եւ առաջնորդարանի սրահը տրամադրեց ցուցահանդէսի անցկացման համար», ներկայացնում է նախաձեռնութեան հեղինակ, Հայ երաժիշտների եւ արուեստագէտների կենտրոնի ու «Տապան» հեռուստածրագրի ղեկավար Տիգրան Մուսեանը:
Ձեռնարկի կազմակերպմանը միացել են նաեւ Պոլսահայ միութիւնն ու Սիրիայի հայերի զօրակցութեան միացեալ մարմինը: Հիմնականում Լոս Անջելեսում ստեղծագործող 32 ճանաչուած հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդէս-վաճառքից գոյացած ողջ հասոյթը կը տրամադրուի Սիրիահայերի աջակցութեան հիմնադրամին: Գեղանկարչական ցուցահանդէսում ներկայացուած կը լինեն Վլադիմիր Աթանեանի, Դրօ Արզույեանի, Վոլոդեա Բաբայեանի, Պերճուհի Բայրամեանի, Վահէ Բերբերեանի, Րաֆֆի Բոյաջեանի, Գալուստ Գեօդելի, Լիաննա Գորոյեանի, Մարալ Դանիէլեանի, Սիրուն Երէցեանի, Եւրիկայ Զատիկեանի, Գրիգոր Զաքարեանի, Սամուէլ Զումեանի, Արմինէ Թէյմուրեանի, Աշոտ Խուդաւերդեանի, Սամուէլ Հալաջեանի, Մինաս Հալաջեանի, Վազգէն Մաթեանի, Զարեհ Մկրտիչեանի, Սարգիս Մուրադեանի, Աշոտ Մինասեանի, Իլդա Շագարեանի, Միքայէլ æիհանեանի, Ռազմիկ Սամուէլցի, Էլլա Սարգիսեանի, Մկրտիչ Սարգիսեանի, Ռաֆայէլ Վաղարշակեանի, Հենրիկ Վարդենիկցիի, Արա Տեւկանցի, Էմիլ Քազազի, Ալօ Օջախեանի, Գագիկ Ֆահրադեանի աշխատանքները: «Հայ ժամանակակից յայտնի արուեստագէտների նման համախմբումն աննախադէպ է, սակայն՝ բնական, քանզի նրանց առաջնորդում է գաղափարը», նշում է Տիգրան Մուսոյեանը: Այս գեղեցիկ ձեռնարկը նաեւ հնարաւորութիւն է՝ ծանօթանալու ժամանակակից յայտնի հայ արուեստագէտների աշխատանքներին եւ ներդրում ունենալու Սիրիայի մեր հայրենակիցներին օգնելու գործում:
Ցուցահանդէսի բացում՝ Հինգշաբթի, Ապրիլի 10ին, երեկոյեան՝ ժամը 7-10: Ձեռնարկը կ՛անցկացուի Բրբանք, 3325 Նորթ Գլենոքս հասցէում, առաջնորդարանի «Զօրայեան» թանգարանում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

April 3rd, 2013
asbarez.com

Share

Most Recommended