Պոլսահայ համայնքի օրեր Հայաստանում ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Ստամբուլից ժամանած Մխիթարյան Սանուց միության Դալար երգի ու պարի համույթի 16-20-րդ դարերի (1590-2011 թթ.) Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների հայկական ավանդական 85 տարազների տողանցք ցուցահանդեսը:
Խումբը Վանաձոր այցելեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով:
Խումբը հիմնվել է 1997 թվականի հոկտեմբերին Ժուլիա Մութլունի նախաձեռնությամբ: Նա հանդիսանում է ոչ միայն խմբի գեղարվեստական ղեկավարը, այլ նաև հեղինակն է ցուցադրվող տարազների:
Իր գոյության կարճ ժամանակահատվածում խումբն արժան