Փետրվար 12, 2013 | 21:24
Փետրվարի 13-ին` ժամը 17.30-ին, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում 250 նորապսակ զույգերի մասնակցությամբ կկատարվի Տյառնըդնառաջի ժողովրդական տոնախմբություն:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17.00-ին եկեղեցում կկատարվի երեկոյան նախատոնակ ժամերգություն, որից հետու եկեղեցու բակում խարույկ կվառվի, ուրախ երգ ու պար կլինի, իսկ նորապսակները կստանան սիմվոլիկ հուշանվերներ եւ բացիկներ: