Հրանտ Դինք հիմնադրամ Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը`

63 կազմակերպություն
Թուրքիայից, 25–ը
Հայաստանից հանդիսանալու են
հյուրընկալող կազմակերպություններ
հարևան երկրի մասնագետների համար:

Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմիցֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանգործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-ՀայաստանՓորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրներիմասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու ևհամագործակցությունը խթանելու իր տեսլականից: Փորձի փոխանակմաննախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ումհնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներումգործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալողկազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացիթվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվողփորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաևկարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցմանհնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրումեն հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդթվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա,մշակույթ և արվեստ, լեզու/թարգմանչական գործ,իրավաբանություն և այլն:

Փորձի փոխանակման նախագծի և հյուրընկալող կազմակերպություններիծրագրերի մասին տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Ո՞վ կարող է դիմել`

• Գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Մարդու իրավունքների ակտիվիստներ, ֆեմինիստներ, ԼԳԲՏԻակտիվիստներ, բնապահպան ակտիվիստներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծիգաղափարը

Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայիքաղաքացիների և Հայաստում կամ Թուրքիայում կեցության իրավունքունեցող մարդկանց համար: Դիմորդները մինչև հուլիսի 20-ը պետք էլրացնեն դիմումի ձևն անգլերեն լեզվով՝ կից ներկայացնելով երկուերաշխավորագիր և իրենց ինքնակենսագրականը (CV-ն), և ուղարկենդիմումը [email protected] հասցեով: Դիմումը լրացնելուց ևուղարկելուց առաջ խնդրում ենք կարդալ Փորձի փոխանակմաննախագծի կանոնակարգը, որը ներառում է նպատակները ևմասնակցության չափորոշիչները: Բոլոր դիմումները ստանալուց հետոՀրանտ Դինք հիմնադրամը դրանք կհամակարգի և կներկայացնիհամապատասխան հյուրընկալող կազմակերպություններին: Այնուհետևհյուրընկալող կազմակերպությունները կորոշեն, թե դիմորդներից ում ենտալիս նախապատվություն: Եվրոպական Միության աջակցության շնորհիվսկսված Փորձի փոխանակման նախագիծը սահմանափակ բյուջե ունի ևկարող է աջակցել միայն 18 մասնագետի: Այն դեպքում, եթե ավելի քան 18մասնագետի տվյալները համընկնեն հյուրընկալող կազմակերպություններիպահանջների հետ, ընտրող հանձնաժողովը, որի կազմում են երեք անձ՝Հայաստանից և Թուրքիայից, կկատարի 18 մասնակիցների վերջնականընտրությունը: Ընտրող հանձնաժողովի անդամները կգործեն իրենցհնարավորությունների, փորձի եւ դատողությունների սահմաններում: Նրանցգնահատումը ոչ մի կերպ չի արտացոլում այն կազմակերպություններիհայացքները, որոնց հետ իրենք կապված են:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծիհամակարգողներ Զեյնեփ Սունգուրին կամ Անուշ Բաբաջանյանին՝[email protected] հասցեով:

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրողհանձնաժողովի կազմում են՝
Արևիկ Սարիբեկյանը
Իբրահիմ Բեթիլը
Սեմա Կըլըչերը

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը
Աջակցություն Հայաստան-Թուրքիա
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման
գործընթացին ծրագրի
շրջանակներում:

Խնդրում ենք աջակցել մեզ այս հայտարարությունը շահագրգիռանհատների և կազմակերպությունների շրջանակներումտարածելու գործում:


Share

Most Recommended