Իսլամացած հայերի միջոցով հայկական ինքնության փորձությունը(Akunq.net) – Ermeni kimliğinin Müslüman Ermenilerle imtihanı (AGOS)

ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Իսլամացած հայերի միջոցով հայկական ինքնության փորձությունը

2013/11/14 • 0 Comments

Ռ. ՔոփթաշՌոբեր Քոփթաշ

Իսլամաց(վ)ած հայերի վերաբերյալ նոյեբերի 2-4 գիտաժողով  տեղի ունեցավ: Թուրքիայից և աշխարհի տարբերից եկած մասնագետները այս խառը խնդիրը ուսումնասիրեցին տարբեր տեսանկյունից՝ լույս սփռելով և՛ անցյալի, և ապագայի վրա: Թեման մեզ հնարավորություն է տալիս հայերի և հայկական ինքնության տեսանկյունից ամբողջովին նոր հարցեր բարձրացնել:

Նախ պետք է հաստատենք, որ պատմականորեն հայերը բռնի են ընդունել իսլամ (բացառություն են կազմում կամովին իսլամ ընդունելու մի քանի օրինակները): Իսլամադավան խմբերի կողմից Անատոլիայի գրավումից հետո տարբեր ժամանակաշրջաններում և, բնականաբար, ցեղասպանության ընթացքում բազմաթիվ  հայեր բռնի և ճնշման տակ ընդունել են իսլամ:

Հատկապես 1915 թ. մարդիկ կենդանի մնալու, իրենց ընտանիքների կյանքը փրկելու համար իսլամ են ընդունել: Հետագայում, երբ իրավիճակը փոքր ինչ հանգստացել է, եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց իսկական կրոնին են վերադարձել, սակայն որոշ դեպքերում, քանի որ վտանգը երբեք չի վերացել, շարունակել են ապրել որպես մուսուլման՝ թաքցնելով իրենց իրական կրոնն ու ինքնությունը: Այդ մասին չեն հայտնել անգամ իրենց երեխաներին:

Հարցի վերաբերյալ երկրորդ հիմնական հավաստումն էլ այն է, որ հայկական ինքնությունը դարեր շարունակ քրիստոնեության և եկեղեցու հետ է նույնացվել: Այո՛, հայերը գոյություն են ունեցել մինչ քրիստոնեությունը, երբ Անատոլիայում և Կովկասում իշխում էր բազմաստվածությունը, հայերի նախնիները ևս բազմաստված էին: Հայկական ապրելակերպը, մշակույթն ու լեզուն գոյություն են ունեցել եկեղեցուց շատ ավելի առաջ, սակայն եկեղեցին հայերի կյանքում այնքան կարևոր դեր է խաղացել, որ սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը ընդունվել է հայկական թագավորության պետական կրոն, հայությունն ու քրիստոնեությունը գրեթե համարժեք են դարձել:

Եկեղեցին դարձել է ոչ միայն պարսկական, արաբական, բյուզանդական, օսմանյան հզոր գերիշխանության դեմ հայերի «ազգային» ինքնությունը պահպանելու վահան, այլև ստանձնել է հայկական մշակույթի՝ այդ թվում նաև այբուբեն, լեզու, արվեստ և գրականություն, գլխավոր արարչի դերը: Անցած 1700 տարիների ընթացքում, երբ պատմության հարթակից  բազմաթիվ քաղաքակրթություններ են ջնջվել, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ եկեղեցին դարձել է հայկական ինքնության համար պայքարելու և շարունակելու շարժիչ ուժը՝ այսպիսով հայերի գիտակցության մեջ զբաղեցնելով միակ տեղը:

Այս միակը լինելու ամենանուղղակի արդյունքներից մեկն այն է, որ եկեղեցին շատ ակտիվ դեր է խաղացել հայկական գաղափարական մտքի ձևավորման մեջ: Եվ, բնականաբար, եկեղեցին իր այս դերն օգտագործել է յուր շարունակականությունն ապահովելու համար: Այսինքն՝ այն միտքը, որ հայ եկեղեցին ու հայկականությունն անքակտելի են, անգամ նույնն են, մշտապես իշխել և համընդհանուր ընդունված իրականության է վերածվել:

Լարվածություն և հնարավորություններ

Երբ իսլամացած հայերի խնդրին նայենք այս երկու հիմնական սկզբունքի տեսանկյունից, ապա կնկատեք մի շարք խնդիրներ ու լարված բնագավառներ, որոնց պետք է նայել խնդրի կարևորությունից բխող սառնասրտությամբ ու օբյեկտիվորեն, և այդ դեպքում լարվածությունը կարելի է վերածել հնարավորության: Ի հակադրություն այս ամենի՝ վախից սկիզբ առնող հակազդող մոտեցումները կարող են առկա խնդիրներն էլ ավելի խորացնել:

Այսօր հայկական ընկալման մեջ գոյություն ունեցող տեսակետը՝ «հայկականությունը հավասար է քրիստոնեությանը», կարող է խոչընդոտել Թուրքիայի համեմատաբար ազտականացված միջավայրում ձայները ավելի լսելի դարձած իսլամացած հայերի և հայկական ինքնության փոխազդեցությանը, սակայն ընդունված այն տեսակետը, թե քրիստոնյան կարող է հայ լինել, վերածվում է զրահի, որը դուրս է թողնում այն մարդկանց, ովքեր տասնյակ տարի շարունակ ծանր ճնշումների մթնոլորտում մեկ այլ ինքնությամբ են ապրել կամ ստիպված են եղել այդպես ցույց տալ:

Որոշ իսլամաց(վ)ած հայեր անցյալի համեմատ շատ ավելի բաց են հայերի և հայկական ինքնության հետ հարաբերություններ հաստատելու համար: Նրանցից ոմանք ակտիվ խոսում են այդ մասին, ոմանք էլ որոշ տագնապների ազդեցության տակ թեև պասիվ են, սակայն հարաբերություններ հաստատելու համար բոլոր կամուրջները չեն այրում: Սակայն կա մի իրականություն, որը չպետք է աչքաթող անել. թեև իսլամաց(վ)ած հայերի շրջանակներում կան ոմանք, ովքեր ցանկանում են վերադառնալ քրիստոնեության գիրկը, նրանց կողքին կա նաև մի խումբ, որը հասկանալի պատճառներով չի մտածում քրիստոնյա դառնալու մասին, ցանկանում է իր կյանքը շարունակել որպես մուսուլման:

Խնդրահարույց նախընտրություն

Նման պարագայում կա մի հանգամանք, որը պետք է հաշվի առնեն և՛ հայ քաղաքցիները, և՛ եկեղեցին. կապ չունի` ուզում է վերադառնալ քրիստոնեության գիրկը թե ոչ, կան մարդիկ, ովքեր ապրել են մուսուլմանի ինքնությամբ, սակայն անցյալում նրանց պապերն ու տատերը հայ են եղել, և երևում է՝ նրանց թիվը գնալով աճում է:

Բնականաբար նախընտության հարց է` երես թեքել այս իրականությունից, որպես հայ չընդունել մարդկանց, ովքեր կապ չեն ունեցել առօրյա կյանքում ստանդարտ համարվող հայկականության նորմերի հետ, իրենց ինքնությունը չեն կապում եկեղեցու հետ: Սակայն այս ընտությունը չափազանց խնդրահարույց է թե՛ մարդկային, թե՛ պատմական, թե՛ քաղաքականության տեսանկյունից:

Հայկականության վերաբերյալ մեր ընդունած չափորոշիչները մի կերպ պարտադրել այն մարդկանց, ովքեր ասում են «ես մուսուլման եմ, սակայն հայ եմ», «մուսուլման եմ, սակայն ուզում եմ քրիստոնյա դառնալ» և անգամ «մուսուլման եմ երևում, սակայն անհավատ եմ, սա իմ նախընտությունն է, քրիստոնյա դառնալ էլ չեմ ցանկանում, սակայն հայ եմ», ասել է թե` նրանց վանել, արդյունքում ստեղծվում է հայկականությունը մեր մենատիրության մեջ առած ուժեղ հարաբերություն, որն էլ, վերջապես, հայկական ինքնությունը ամլացնող մոտեցում է:

Գիտեմ, որ լինելու են մարդիկ, ովքեր ելնելով այն տեսակետից, թե հայկական ինքնությունը կարող է սահմանվել միայն քրիստոնեությամբ, դեմ են արտահայտվելու ասածներիս, սակայն ուզում եմ նրանց հիշեցնել, որ անգամ հայ եկեղեցու հոգևոր կենտրոն հանդիսացող Էջմիածինը մուսուլման հայերի նկատմամբ շատ ավելի անկեղծ դիրքորոշում է որդեգրել:

Ըստ տեղեկության, որն արծարծվել է Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած Իսլամաց(վ)ած հայերը գիտաժողովի շրջանակներում և որը տեղ է գտել Լորենս Ռիթրիի և Մաքս Սիվազլյանի «Սվինի մնացորդները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացած հայերը» գրքում, Էջմիածնի կաթողիկոսարանը հեղինակների՝ հայկական ինքնության և մուսուլման հայերի հարաբերությունների վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ազգի սահմանման ընդունված ընդհանուր չափորոշիչներից են էթնիկ ծագումը, համատեղ հայրենիքի գաղափարը, լեզուն, պատմությունը, մշակութային ժառանգությունն ու կրոնը: Որոշ դեպքերում կարող է այս չափորոշիչներից մի քանիսը բացակայել: Պատմական պատճառներով մարդիկ, ովքեր լեզուն չեն սովորել, չգիտեն իրենց պատմամշակութային ժառանգության մասին, չեն կարող հետևել իրենց կրոնին, չպետք է դուրս մնան հայկական ինքնությունից»:

Երևում է, որ Էջմիածինը հասկանում է, թե որքան նուրբ և զգայուն խնդիրը է: Ցանկանում ենք, որ այս խորաթափանցությունը ցուցաբերեն նաև հայկական բոլոր շրջանակները:

http://www.agos.com.tr/makale.php?seo=ermeni-kimliginin-musluman-ermenilerle-imtihani&detay=699

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

=================

Ermeni kimliğinin Müslüman Ermenilerle imtihanı

Müslümanlaş(tırıl)mış Ermeniler Konferansı 2-4 Kasım’da toplanıyor. Türkiye’den ve dünyanın farklı ülkelerinden uzmanlar, bu karmaşık meseleyi türlü yönleriyle ele alacak, hem geçmişe hem de geleceğe ışık tutacaklar. Konu, Ermeniler ve Ermeni kimliği açısından yepyeni sorular sormamıza olanak sağlıyor.

Öncelikle tespit etmemiz gereken, tarihi olarak Ermenilerin İslam dinine geçmesinin (iradi bir kararla oluşan tek tük örnek istisna) zorla gerçekleştiği. Başlangıçta Anadolu topraklarının Müslüman gruplar tarafından fethi olmak üzere, çeşitli dönemlerde ve elbette ki soykırım sırasında pek çok Ermeni, Müslümanlığa zorla ve baskı altında geçti.

Özellikle 1915’te insanlar hayatta kalabilmek, kendilerinin ve ailelerinin canını kurtarabilmek için İslam dinini kabul ettiler. Sonraki yıllarda ortalık biraz durulunca gerçek dinlerine dönenler olduğu gibi, pek çok insan da, baskı koşulları hiçbir zaman tam olarak ortadan kalkmadığı için, Müslüman olarak yaşamaya devam etti; önceki dini-etnik kimliğini gizledi ve hatta bu bilgileri çocuklarına bile aktarmadı.

Konu etrafında ikinci temel tespit ise Ermeni kimliğinin yüzyıllar boyunca Hıristiyanlıkla ve Kilise’yle yoğrulmuş olması. Evet, Ermeniler Hıristiyanlık öncesinde de vardı. Anayurtları olan Anadolu ve Kafkasya coğrafyasında çok tanrılı inançların hüküm sürdüğü yüzyıllarda, Ermenilerin ataları da çok tanrılıydı. Kilise’den çok daha önce Ermeni yaşantısı, kültürü ve dili mevcuttu. Ancak Kilise Ermenilerin hayatında o kadar önemli bir rol üstlendi ki, 4. yüzyıldan yani Ermeni Krallığı’nın Hıristiyanlığı resmi din olarak kabul etmesinden itibaren, Ermenilik ile Hıristiyanlık adeta özdeş hale geldi.

Kilise hem güçlü Pers, Arap, Bizans, Osmanlı hâkimiyetlerine karşı Ermeni ‘milli’ kimliğinin korunma kalkanına dönüştü, hem de başta alfabe, dil, sanat ve edebiyat olmak üzere, Ermeni kültürünün baş üreticisi halini alarak, başka pek çok medeniyetin tarih sahnesinden silindiği 1700 kusur yıllık dönemde, Ermeni kimliğinin tüm zorluklara rağmen direnmesini ve hayatta kalmasını sağladı; böylece Ermenilerin zihin haritasında biricik bir yer edindi.

Bu biricikliğin en doğrudan sonuçlarından biri, Kilise’nin ideolojik olarak ortalama Ermeni’nin düşünce yapısını şekillendirmede çok aktif bir rol oynaması oldu. Kilise bu rolünü elbette kendi bekasını sağlamlaştırmak için kullandı. Yani, Ermeni Kilisesi ile Ermeniliğin birbirinin ayrılmaz parçası olduğu, hatta bir ve aynı olduğu düşüncesini sürekli işleyerek, genel geçer doğru haline getirdi.

Gerilim ve fırsatlar

Müslümanlaşmış Ermeniler meselesine bu iki temel tespit ışığında baktığımızda, birtakım sorun ve gerilim alanları görüyoruz. Bu alanlara konunun öneminin gerektirdiği soğukkanlılık ve fikirsel tutarlılıkla bakmak, onları birer fırsata dönüştürebilir. Buna karşın, korkuların yönettiği tepkisel yaklaşımlar, mevcut sorunların daha da derinleşmesine yol açabilir.

Bugün Ermeni algısına hâkim olan ‘Ermenilik eşittir Hıristiyanlık’ fikri, Türkiye’nin geçmişe nazaran görece özgürleşen ortamında sesleri daha fazla duyulmaya başlayan Müslüman Ermenilerin Ermeni kimliğiyle etkileşiminin önünde önemli bir duvar oluşturuyor. Ancak bir Hıristiyan’ın Ermeni olabileceği kabulü, onyıllardır ağır baskı ortamında, başka bir kimlik altında yaşamış ya da öyle görünmek zorunda kalmış insanları dışlayan bir zırha dönüşüyor.

Bazı Müslümanlaş(tırıl)mış Ermeniler bugün geçmişe nazaran Ermenilerle ve Ermeni kimliğiyle temas etmeye çok daha açıklar. Bu açıklığı aktif bir şekilde ifade edenler olduğu gibi, türlü kaygılarla pasif de olsa temas ihtimallerine açık kapı bırakanlar da mevcut. Ancak ortada görülmesi gereken bir gerçek var: Müslümanlaş(tırıl)mış Ermeniler arasında Hıristiyanlığa dönmek isteyenlerin yanı sıra, anlaşılır nedenlere, Hıristiyan olmayı düşünmeyen, hayatına inançlı Müslümanlar olarak devam etmek isteyenler de var.

Sorunlu tercih

Bu durum karşısında, hem Kilise’nin hem de sivil Ermenilerin açıkça görmesi gereken bir şey var: Hıristiyanlığa dönmek istiyor olsun olmasın, Müslümanlık kimlik alanı içinde yaşamış ama geçmişte dedeleri, nineleri Ermeni olan insanlar varlar ve onlar giderek daha fazla görünür oluyorlar.

Bu gerçekliğe sırtını dönmek, günlük hayatta standart Ermeniliğin normlarına uzak yaşamış, kimliğini Kilise’ye bağlılıkla açıklamayan insanları Ermeni kabul etmemek, elbette bir tercih. Ancak bu tercih hem insanı, hem tarihsel, hem de politik açıdan son derece sorunlu.

‘‘Ben Müslüman’ım ama Ermeni’yim’’ veya ‘‘Müslüman’ım ama Hıristiyan olmak istiyorum’’ ve hatta ‘‘Müslüman görünüyorum ama aslında inançsızım, bu benim tercihim, Hıristiyan olmak da istemiyorum ama Ermeni’yim’’ diyen insanlara, Ermeniliğe dair bizce kabul görmüş standartları katı bir şekilde dayatmak onları dışlamak anlamına geleceği gibi, Ermeniliği tekelimize aldığımız bir güç ilişkisi kurmak sonucunu doğurur ki, bu nihayetinde Ermeni kimliğini kuraklaştıracak bir yaklaşım. Dayatmada bulunmadan, insanları oldukları gibi kabullenmek ve etkileşim kanallarını mümkün mertebe açmak ise çok daha pozitif sonuçlar doğuracaktır.

Bu söylediklerime, Ermeni kimliğinin ancak Hıristiyanlıkla tanımlanabileceği gerekçesiyle karşı çıkacaklar olduğunu biliyorum. Ancak onlara, Ermeni Kilisesi’nin ruhani merkezi Eçmiyadzin’in bile Müslüman Ermenilere karşı çok daha açık bir tavır benimsediğini hatırlatmak isterim.

Hrant Dink Vakfı’nın Müslümanlaş(tırıl)mış Ermeniler Konferansı’yla aynı günlerde yayımlayacağı, LaurenceRitter ve MaxSivaslian tarafından hazırlanan ‘Kılıç Artıkları: Türkiye’nin Gizli ve Müslümanlaşmış Ermenileri’ kitabında yer alan bir bilgiye göre, EçmiyadzinGatoğigosluğu, yazarların Ermeni kimliğinin Müslüman Ermenilerle ilişkisine dair sorusuna şu yanıtı verdi: “Etnik köken, ortak vatan fikri, dil, tarihi ve kültürel miras ve din, ulus tanımının genel ölçütleri olarak kabul edilir. Bazı durumlarda bu ölçütlerden bir ya da birkaçı eksik olabilir ve tarihsel nedenlerle dilini öğrenemeyen, tarihi-kültürel mirasını bilmeyen ve dinini uygulayamayanlar Ermeni kimliği dışında görülmemelidir.”

Eçmiyadzin, meselenin ince ve hassas yönlerinin farkında görünüyor. Dileriz bu zihin açıklığı, Ermeni çevrelerinin tümü tarafından benimsenir.

Share

Most Recommended