Մայիսի վերջերից Ստամբուլի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դուրս եկան Գեզի այգի՝ հակադրվելով իշխանությունների ծրագրին: Վարչապետ Էրդողանը մտադիր է այգու տարածքում վերականգնել պատմական «Սելիմիե» զորանոցը և մզկիթ կառուցել: Ստամբուլից հաղորդում են ՍիվիլՆեթի աշխատակիցներ Թաթուլ Հակոբյանը, Սարգիս Խանդանյանը և Տարոն Թիթիզյանը:
Ընդդեմ չքննադատելի իշխանությունների | Criticizing unquestioned authorities
Գրող, պատմաբան, լեզվաբան և բազմաթիվ գրքերի հեղինակ Սևան Նշանյանը խոսում է իր գործով դատավարությունների, իսլամը վիրավորելու մեղադրանքով ազատազրկման որոշման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության և քննադատության սահմանների մասին:
Sevan Nishanyan, a writer, historian, linguist, and author of several books, talks to Civilnet about last month's court sentence against him for "offending Islam" and which is waiting for the Appeals Court ruling, as well as his lifetime experience in testing the limits of freedom of expression and criticism in Turkey.
Ռոպէր Հատտէճեան. կես դար «Մարմարա»-ում
Հայկական Պոլիսն առանց հայկական թերթերի ամբողջական չէր լինի: Ռոպէր Հատտէճեանը գրականության ու գրքի մարդ է և ավելի քան 45 տարի խմբագրում է «Մարմարա» օրաթերթը: Հրատարակել է շուրջ ութ տասնյակ հատոր: Թաթուլ Հակոբյանն այցելել է «Մարմարա»` լսելու Հատտէճեանի գեղեցիկ արևմտահայերենը:
Armenian Bolis (Istanbul) cannot be complete without Armenian newspapers. Rober Haddedjian has been the editor-in-chief of "Marmara" daily newspaper for more than 45 years. He is also a man of literature and has published nearly 80 books. Tatul Hakobyan visited "Marmara" to listen to Hadedjian's beautiful Western Armenian.
Արա Քոչունյանը՝ թուրքական ներքին զարգացումների մասին
Արա Քոչունյանը Պոլսի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Քոչունյան գերդաստանն այս թերթը տպագրում է ավելի քան հարյուր տարի՝ 1908-ից ի վեր: Թուրքական վերջին իրադարձությունները՝ Արա Քոչունյանի մեկնաբանություններով:
Turkey is Extremely Polarized
Rober Koptas, editor-in-chief of the Istanbul-based newspaper "Agos", talks about the recent anti-government protests in Turkey and changing attitudes within Turkish society.
Published on Jun 16, 2013
Ստամբուլի Բայազիդ հրապարակում Օսմանյան կայսրության շրջանում իրականացվում էին հրապարակային մահապատիժներ՝ կախաղան բարձրացնելու միջոցով: 98 տարի առաջ հունվարի 15-ին այստեղ կախաղան հանվեցին ականավոր 20 հնչակյան հայ գործիչներ: Ստամբուլից ներկայացնում է Թաթուլ Հակոբյանը: